News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե Լեռնային Ղարաբաղն ուզում է հակամարտության վճռորոշ կողմ լինել, պիտի այժմ դժգոհություն հայտնի: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է    «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը: 

Նրա խոսքով,  եթե ոչինչ չփոխվի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բանակցությունների սեղանի մոտ կհրավիրեն այն դեպքում միայն, երբ ամեն ինչ արդեն որոշված կլինի: «Իգոր Պոպովը միշտ ասել է, որ Ղարաբաղն ինչ-որ փուլում պետք է նստի բանակցությունների սեղանի մոտ, սակայն այն բանից հետո միայն, երբ ամեն ինչ որոշված լինի:   Եթե որեւէ փաստաթուղթ ստորագրվի եւ Լեռնային Ղարաբաղին հրավիրեն բանակցությունների, ղարաբաղյան կողմին կասեն, որ ամեն ինչ արդեն որոշված է, իսկ իրենից պահանջվում է միայն ուրախանալ եւ ծափահարել», - նշել է Պապյանը: Որեւէ բանից անկախ, ընդգծել է նա, Ղարաբաղը պետք է ներկա լինի բանակցությունների բոլոր փուլերում: «Հայաստանի իշխանությունները ինչ-որ փուլում պետք է հայտնեն, որ այլեւս հանդես չեն գա Ղարաբաղի անունից եւ միջազգային հանրությանը կոչ անեն հետագա բանակցությունները վարել ԼՂՀ-ի իշխանությունների հետ:  Չեմ կարծում, թե դա կհանգեցնի պատերազմի», - նշել է Պապյանը` հավելելով, որ բանակցային գործընթացն ինքնին չի կանգնեցնում ռազմական գործողությունները: 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ:   «Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ` շրջանակային պայմանավորվածության ձեռք բերումից հետո, ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Չէ որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ապրում են այնտեղ եւ ապրելու են», - հայտնել է Պոպովը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ