News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մայիսի 26-ին, ժամը 22-ի սահմանում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության կոտայքի բաժին հաղորդում է  ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ տուն գող է մտել, բենզին լցրել ամուսնու վրա եւ հարվածել։ Առինջ փողոցի տներից մեկը մեկնած օպերատիվ խումբը բակում հայտնաբերել է առինջեցի Վիրաբ Ղազարյանին, որը բուժօգնություն ստանալուց հետո ավազակային հարձակում գործելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Պարզվել է, որ նա գույքը հափշտակելու նպատակով ցանակպատի վրայով դիմակավորված մտել է տան բակ եւ որպես զնեք օգտագործվող խաղալիք ատրճանակի եւ դանակի գործադրման սպառնալիքով փորձել գումար հափշտակել։

Տանտերերը դիմադրել են, քաշքշուքի ընթացքում Վիրաբ Ղազարյանն իր հետ բերած բենզինը լցրել է նրա վրա, ապա դանակով հարվածել որովայնին։ Վրա հասած տանտիրոջ որդին նրան վնասազերծել է՝ մուրճով հարվածելով գլխին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Վիրաբ Ղազարյանը ձերբակալված է։

Տպել
Ամենաշատ