Ոստիկանությունը փնրտում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցին կից դեղատնից գողություն կատարած անձանց, որոնց դեմքերը ֆիքսել է դեղատան տեսախցիկը:
Ըստ ոստիկանության՝ Աղավնատան բնակիչ Արման Սահակյանը եւ Լեռանամերձ գյուղի բնակիչ Լավրենտ Հովհաննիսյանը փետրվարի 10-ին պոկել են դեղատան պատուհանների ճաղավանդակները, գողացել բուժսարքավորումներ, դեղորայք, 220 հազար դրամ՝ պատճառելով 11 միլիոն դրամի վնաս: