News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանն առաջին վիրավորն է, ում ոտքը պրոթեզավորել է հայտնի բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը: Այսօր նա նորից հանդիպել է բժշկին՝ պրոթեզի կարգավորման համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Գինոսյանը նշեց, որ Արմանի մոտ հիմա ժամանակավոր ուսումնա-մարզական պրոթեզ է, որի օգնությամբ նա կվարժվի պրոթեզին, կսովորի դրանով քայլել: Իսկ հիմնական պրոթեզավորումը կարվի երեք ամիս անց: «Այդ ընթացքում մարդիկ սովորում են ոչ միայն քայլել, այլեւ վազել: Նրանք պրոթեզով սովորում են անել այն ամենը, ինչ մարդն անում է երկու ոտքով»,- վստահեցրեց բժիշկը:

Արմանն ամենայն ճշտության կատարում է բժշկի բոլոր հրահանգները. ինչպես պետք է տեղադրել կամ հանել պրոթեզը, ինչպես քայլել: Ընթացքում բժիշկն ու հիվանդը կատակներ են փոխանակում: Հետո՝ ուղիղ քայլելու եւս մեկ փորձ:

Հետեւելով այս ժպտուն երիտասարդին՝ դժվար է պատկերացնել, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել: Պատմում է, որ թշնամու նռնակի պայթյունի հետեւանքով թաթը կորցրել է, երբ փորձում էր կրակի տակից դուրս բերել իր հրամանատարին՝ լեյտենանտ Աշոտ Շահբազյանին:

Երբ օգնությունը տեղ է հասնում, Արմանն արդեն արնաքամ էր լինում, եւ որոշվում է նրան առաջինը դուրս բերել կրակի գոտուց՝ որպես ծանր վիրավորի: Դիրքերից իջեցնելիս Արմանը եւս մեկ բեկորային վիրավորում է ստանում: Հրամանատար Շահբազյանի հետեւից նույն պահին գնալ չեն կարողանում, իսկ հետո արդեն ուշ է լինում:

Արմանին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, որտեղ անմիջապես անդամահատում են ոտքը, իսկ հետո տեղափոխում Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այստեղ նա երկու վիրահատության է ենթարկվում:

Արմանի մայրը՝ Քնարիկը, պատմում է, որ միայնակ մայր է, Արմանը նրա միակ որդին է: Ծնունդով Արարատից են, բայց սեփական տանիքը չունեն, ստիպված են բնակարան վարձել: Երեւանում ժամանակավորապես ապրում են ազգականների մոտ:

Ի դեպ, Արմանը զորակոչվելուց առաջ ընդունվել է Ագրարային համալսարան՝ վճարովի հիմունքով: Այս դեպքից հետո բուհի ղեկավարությունը նրան հնարավորություն է ընձեռել անվճար ուսանել: Բայց դրա համար Արմանը ստիպված կլինի ամեն օր Արարատից Երեւան հասնել, եւ մայրը չի պատկերացնում, թե այս վիճակում որդին ինչպես պետք է մայրաքաղաք հասնի: Իսկ մասնագիտությանմբ վարսահարդար եւ մշտական աշխատանք չունեցող կինը Երեւանում բնակարան վարձել չի կարող:

Ընտանիքին օգնելու ցանկություն ունեցողները կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

ՎՏԲ-Հայաստան բանկ

Քնարիկ Ավետիսյան

Հեռ. - 093-59-05-56, 077-33-90-97

16041036918700 AMD

16041036918702 EUR

16041036918703 RUR

16041036918701 USD

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ