News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Կարմիր հրապարակ» գրքի փառատոնի շրջանակում հունիսի 3-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթների՝ երեք հատորից բաղկացած ժողովածուի շնորհանդեսը: Այս մասին նշված է փառատոնի կայքում:

Եռահատորյակում, որը կներկայացնի «Զվոննիցա ՄԳ» հրատարակչության գլխավոր տնօրեն Գեորգի Զայցեւը, հավաքված են Դաշնային Խորհրդին ուղղված Պուտինի բոլոր ուղերձները, խոշոր միջազգային խորհրդաժողովներում, պետությունների եւ կառավորությունների ղեկավարների հետ հանդիպումներին եւ մամուլի ասուլիսների ընթացքում նրա «առավել կարեւոր հայտարարությունները»:

«Դրանցում նոր Ռուսաստանի իրական պատմությունն է»,- ասված է հրատարակության առաջաբանում: Այն վերնագրվել է «Ուղիղ խոսք»:

Ըստ Lenta-ի, «Կարմիր հրապարակ» գրքի փառատոնը կանցկացվի Կրեմլի հարեւանությամբ, հունիսի 3-6-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ