News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնեց, թե  այդ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպում նախատեսված չէ։

Ըստ Բալայանի, նախարարը ավելի վաղ խորհրդարանում էլ հայտնել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանդիպելու մտադրության մասին։

Նշենք, որ հանդիպման հավանականության մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը, սակայն, առանձին կհանդիպի համանախագահների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ