News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը վարույթ չի ընդունել Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործը մեղադրյալներից մեկի մասով:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի մյուս գինեկոլոգ - մանկաբարձ Անի Բաբելյանի մասով գործը հետ է ուղարկվել մեղադրողին:

Անի Բաբելյանի փաստաբան Կարեն Սարդարյանը NEWS.am-ի հետ զրուցում ասաց, որ իրենք տեղյակ չեն՝ մեղադրական եզրակացությունում ինչը չի համապատսպանում օրենքի պահանջներին, որ գործը հետ է ուղարկվել:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ- մանկաբարձ Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր է եղել Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Նշենք, որ գործով մյուս մեղադրյալը ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ- գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա, հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ