News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նավթի գինը ներկայում հասնում է նոր հավասարակշռված մակարդակի՝ «մեկ բարելը՝ 50 եւ ավելի դոլար»: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է Շտուտգարդում գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

«Ներկայում նավթի գները որոշակիորեն վերականգնվում են: Հավանաբար, դրանք այդքան բարձր չեն լինի, որքան մի քանի տարի առաջ»,- նշել է նա:

«Բայց դա նաեւ անհրաժեշտ չէ. հիմա շուկան նոր հավասարակշռության մեջ է, եթե խոսենք նավթի մասին, ապա մեկ բարելի դիմաց 50 եւ քիչ ավելի դոլար գինն է, ինչը նորմալ է ե՛ւ մատակարարների, ե՛ւ սպառողների համար»,- հայտարարել է Ուլյուկաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ