News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

5.03 կարատանոց Aurora Green հազվագյուտ կանաչ ադամանդը Հոնկոնգում կայացած Christie's-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 130 մլն հոնկոնգյան դոլարով (շուրջ 16.8 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին նշված է աճուրդի տան կայքում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, այսպիսով ադամանդը միանգամից երկու ռեկորդ է սահմանել. նախ՝ սա ամենաթանկ կանաչ ադամանդն է, որը երբեւէ վաճառվել է աճուրդում, երկրորդ՝ մեկ կարատի գինը (3.4 մլն դոլար) նույնպես գերազանցել է բոլոր ռեկորդները:

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեին ադամանդի համար 16-20 մլն դոլար ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ