Կրասնոդարում 37-ամյա բնակիչն ընկել է 6-րդ հարկի բնակարանի պատուհանից: Ըստ Life-ի, նա բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:
Նախնական տվյալներով, տղամարդը ոչ ադեկվատ վիճակում է եղել, հավանաբար՝ թմրանյութի ազդեցության տակ: Դեպքից առաջ նա գրեթե մեկ ժամ պատուհանից կահույք եւ սպասք է նետել:
Դեպքի մասին արտակարգ իրավիճակների ծառայությանը տեղեկացրել են հարեւանները: