Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի դաշնային ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել Bradesco բանկի նախագահ Լուիս Կարլոս Տրաբուկուի եւ եւս 9 անձանց նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը: Bradesco-ն իր մեծությամբ երկրի երկրորդ բանկն է:
Տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ, խոսքը հարկային մարմինների աշխատակիցներին կաշառելու մասին է: Դեռեւս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մեջ է մեղադրվում 64-ամյա բանկիրը:
Բանկից հայտնել են, որ իրենց փաստարկները կներկայացնեն դատարանում եւ հավելել, որ Bradesco-ն հաստատում է իր հավատարմությունն էթիկական չափանիշներին եւ վստահում է արդարադատությանը: