Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող Մարգարյանների 6 հոգանոց ընտանիքն ունի օգնության կարիք։ NEWS.am-ի հետ զրույցում  ընտանիքի մայրը՝ տիկին Լիանան, պատմում է, որ ապրում են   քանդված տանիքով կիսակառույց տանըն իրենց 3 անչափահաս երեխաների հետ, որոնք ունեն հագուստի, սննդի ու կենցաղային նորմալ պայմանների կարիք։ Երեխաներից 2-ը աղջիկ են՝ 8 եւ 10 տարեկան, իսկ տղան՝ 12 տարեկան: Երեխաներն հաճախում են դպրոց, սովորում լավ առաջադիմությամբ, զբաղվում նկարչությամբ եւ շախմատով։ Սակայն,  սոցիալական խնդիրների պատճառով չեն հասցնում վայելել իրենց մանկությունը՝ հնարավորինս օգնում են ծնողներին ընտանիքի խնդիրների լուծման հարցում.

«Գիտեն, որ այսօր երեխաների պաշտպանության օրն է, բայց ոչ մի բան էլ չենք անում, ուրիշների նման չենք կարող մեր երխաներին երջանկացնել այս օրը, հազիվ հասցնում ենք մի կերպ սննդի ու կոմունալների գումարի հարցը լուծել։ Երեխաներս տաղանդավոր են՝ մեկը նկարում է, մյուսը՝ շախմատի է գնում: Սակայն չունեն ո՛չ նկարչական նյութեր, ոչ էլ շախմատ»,-հուզված պատմում է տիկին Լիանան։

 Տիկին Լիանան նշում է, որ ընտանիքի հայրն ունի առողջական լուրջ խնդիրներ՝ ծնկների մեջ ջուր է հավաքվում, սակայն, ստիպված է աշխատել՝ հանուն փոքրիկների. «Բուժման համար պետք է գալ Երևան, բայց ֆինանսական խնդիրներ ունենք, չենք կարող բուժել նրան։ Հիմնականում անկողնում է լինում, երբ կարողանում է քայլել՝ ավտոսպասարկման կետում բանվորություն է անում։ Մեզ հետ է բնակվում նաեւ մեր հիվանդ տատիկը, ստանում է 30.500 դրամ թոշակ, հազիվ կարողանում ենք մի կերպ ապրել»։

Նշենք, որ Մարգարյանների տան բոլոր իրերը հին են, անկողնային պարագաները քիչ, կենցաղային տեխնիկա չունեն։ Նրանց օգնել ցանկացողները կարող են զանգահարել ընտանիքի մոր՝ տիկին Լիանայի հեռախոսահամարին՝ 094302042։