News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկացել է հունիսի 24-26-ը Հայաստան նախանշված այցի ընթացքում այցելել Թուրքիայի հետ սահման՝ խորհրդանշական քայլ կատարելով դրա բացման օգտին: Սակայն ծրագիրը չեղարկել են: Իտալական «La Stampa»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հռոմի Պապական Հայկական քոլեջի ռեկտորի տեղակալ Գրիգոր Բադիչան:

«Ծրագիրն այսպիսին էր. գնալ այնտեղ, բացել սահմանը: Բայց չեղարկվեց»,- հայտարարել է Բադիչան՝ հավելելով, որ, ամեն դեպքում, Ֆրանցիսկոս պապից «ամեն ինչ կարելի է սպասել»: Բացի այդ, թուրքական սահմանն այնքան էլ հեռու չէ՝ ընդամենը 10 րոպեի հեռավորությամբ այն վայրերից, որ լինելու է Ֆրանցիսկոս պապը:

Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման հարցն առանձնապես մոտ է նրան: «Ինձ խորապես հուզում է այդ հարցը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հրաշալի կլինի»,- 2014 թվականի նոյեմբերի 30-ին Ստամբուլից վերադառնալիս լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր Հռոմի պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ