Այսօր՝ հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում Չինաստանի փոխվարչապետին դիմավորել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր: 

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am