News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018-ի դեկտեմբերին Հայաստանը կարող է ավարտել Ագարակ-Սիսիան նոր ճանապարհի շինարարությունը: Այս մասին հունիսի 8-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է տրանսպորտի եւ կապի  նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ 20.5 կմ երկարությամբ Ագարակ-Քաջարան ճանապարհի մրցույթը պետք է հայտարարվեր ամռան սկզբին, բայց մի փոքր հետաձգվել է շինարարության պահանջներում փոփոխություններից հետո: Եթե շինարարությունը սկսվի այս ամռանը, ճանապարհը պատրաստ կլինի 2018-ի դեկտեմբերից ոչ ուշ: Ընդ որում, քանի որ որոշվել է բետոնի փոխարեն ասֆալտով կառուցել, ապա այն կհաջողվի ավարտին հասցնել ոչ թե մինչեւ Քաջարան, այլ մինչեւ Սիսիան: Արդյունքում նոր ճանապարհը կկրճատի Հայաստանի հարավային շրջաններով ճանապարհը մոտ 70 կմ-ով:

Հիշեցնենք, որ ճանապարհը կառուցվում է Զարգացման եվրասիական բանկի՝ 150 մլն դոլար վարկային միջոցներով Հյուսիս-Հարավ մայրուղու շրջանակներում: Հյուսիս-Հարավ նախագծի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որոնցից 500 մլն դոլարը տրամադրելու է Զարգացման ասիական բանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ