News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեզանից հեռանում է սիրված, խոնարհումի ու հիացմունքի արժանացած երգչուհին՝ Օֆելյա Համբարձումյանը. ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի: Այս մասին նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ Օֆելյա Համբարձումյանի մասին:

«Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլեւայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներծնչվածությամբ հունցված:

Նրան տրված «ժողովրդական» տիտղոսը մինչեւ պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որեւէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:

Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եվ բոլորին հավասարապես սիրում են բոլորը՝ որ ազգին էլ որ պատկանեն նրանք:

… Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թվականին Բաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նավից նոր էիք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ «Բարի գալուստ» ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելյա Համբարձումյանը:

… Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ