News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ջոկի գնդացրորդ Թեմուր Սլոյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանի հետ եւ չէր կարող  սպանել նրան, այնուհետեւ ինքնասպան լինել:  NEWS.am-ի հետ զրույցում Թեմուրի մայրը՝ տիկին Խանումը, պատմեց,  որ Թեմուրը, երբ դեկտեմբերին բանակից արձակուրդ է եկել, պատմել է, որ բանակում մտերիմ է եղել նրա հետ, խնդիրներ չի ունեցել ծառայակիցների հետ, միակ խնդիրն այն է եղել, որ հրամանատարներըից մեկը  մի անգամ սպառնացել է նրան:

«Վերջին անգամ, երբ օտպուսկ էր եկել, տրամադրություն չուներ, հարցրի՝ աֆիցեռներդ հո չեն նեղացնում, ասաց՝ մամ, մյուսներին հա, բայց ես թույլ չեմ տալիս: Հետո պատմեց, որ մի օր հրամանատարներից մեկը ոտքերով զինվորներից մեկի գլխին է խփել ու ասել՝ ոչ մեկ չմոտենա, ասում ա՝ իմ խղճին ազդեց, մոտեցա, ասի ինչ ես անում՝ սպանեցիր, հետո հրամանատարն ասել ա Թեմուրիս՝ սպասի քեզ նենց տեղ կուղարկեմ, որ գնաս հետ չգաս»,-պատմեց տիկին Խանումը:

Տիկին Խանումը նշեց, որ իր տղան ընդունակ չէր սպանել իր հրամանատարին, հետո էլ ինքնասպան լինել. «Էդ տղայի հարազատներն էլ ասել են, որ իրենց տղային վերադասերից մեկն ա սպանել, Թեմուրը տեսել է, իրեն էլ են սպանել: Իմ տղան ոչ մեկին սպանելու ընդունակ չէր, ոչ էլ ինքնասպան լինելու»,-ասաց նա:

Տիկին Խանումը նաեւ նշեց, որ դեպքից արդեն 5 ամիս է անցել, սակայն, նախաքննությամբ դեռ ոչ մի էական բան չի բացահայտվել եւ իրենց համար մութ է՝ իրականում ինչ է տեղի ունեցել. «Ես ամեն ինչ անելու եմ, որ այս գործը բացահայտվի, մեղավորները պատասխան տան, չեմ թողնելու, որ իմ տղայի արյունը գետնին թափված մնա»:

Նշենք, որ Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: Նա տան փոքրն էր, իրենից մեծ երեք քույր ուներ: Հայրն էլ տարիներ առաջ էր մահացել, Թեմուրն ապրում էր մոր հետ:

Նշենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ.Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ