News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հունիսի 15-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը: Նրա հոգեհանգստին ներկա են նրա ընտանիքի անդամները, հարազատները, մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ:

«Մենք ցավ ենք ապրում, ՕՖելյա Համբարձումյանը լեգենդ էր, հայ ժողովրդական երգի թագուհի, մենք իրոք մեծություն կորցրինք արվեստի դաշտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Օֆելյա Համբարձումյանն այն մեծություններից է, որի գործը դժվար է գնահատել. «Օֆելյա Համբարձումյանի ձայնը հենց հնչում էր, ժողովրդին ոտքի էր կանգնեցնում, նրա մահանալուց հետո էլ նրա ձայնը հնչելու է եւ նա միշտ մեզ հետ է մնալու իր թողած երգերի հարուստ ժառանգությամբ»:

Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին առավոտյան, 91 տարեկանում:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երեւանում: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։

2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ