News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ը «Եվրո-2016»-ի վեցերորդ օրն էր: Այդ օրը սկսվեցին խմբային փուլի երկրորդ տուրի խաղերը:  Ռուսները հերթական անգամ հիասթափեցրին իրենց երկրպագուներին: Անգլիային չպարտվելուց հետո նրանք պարտվեցին Սլովակիային, որն իր հերթին պարտվել էր Ուելսին: Ռումինիան ու Շվեյցարիան ոչ-ոքի խաղացին, իսկ Ֆրանսիան հաղթեց Ալբանիային խաղի վերջին րոպեներին խփած երկու գոլերի շնորհիվ:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բախումները երկրպագուների միջեւ: Դեռեւս չեն մարել կրքերը ռուս եւ անգլիացի երկրպագուների միջեւ. թեեւ Անգլիայի խաղը լինելու է Լանսում, սակայն նրանք ներկա էին նաեւ Լիլում, որպեսզի ռուսների հետ կռիվներ սարքեն:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Իսկ Փարիզում «Պարկ դե Պրենս» մարզադաշտում երեկ խաղում էին Ռումինիան ու Շվեյցարիան, թիմեր որոնց երկրպագուները կռվելու միտումներ չունեին: Իրականում Փարիզում հանդես եկող թիմերից ոչ մեկի երկրպագուները դեռեւս ակնհայտ ագրեսիա չեն ցուցադրել: Գուցե հիացած են քաղաքի գեղեցկությամբ:

Իսկ քանի դեռ չի սկսվել «Եվրո-2016»-ի վեցերորդ օրը, մի քիչ խոսենք աշխարհի գեղեցկագույն քաղաքի մասին: Օնորե դե Բալզակն ասում էր՝ տեսնել Փարիզն ու մեռնել: Եթե դեռեւս չեք եղել Փարիզում, այս ռեպորտաժից հետո որոշեք՝ արժե մեռնել, թե արժե ապրել:

Փարիզը միշտ եղել է կոնտրաստների քաղաք. թագավորների ժամանակ էլ ճոխությանը շրջապատել է ծայրահեղ աղքատություն: Դյումայի վեպերի գեղեցիկ տեսարաններից բացի եղել է դաժան Փարիզ՝ իր չքավոր խավով, դաժան մահապատիժներով: Այսօրվա Փարիզում նույնպես կա ամեն ինչ՝ գեղեցկագույն փողոցներ, այգիներ, շենքեր, բայց կա նաեւ այլ Փարիզ, որը տեսնելուց հետո մտածում ես՝ մեռնել, թե ոչ:

Փարիզի քսան համայքներից մեծ մասը բարեկեցիկ են: Կան վատերը՝ 18-20-ը, կան միջինները եւ կան շատ լավերն ու թանկերը: Նայած թե որտեղից եք սկսում բացահայտել քաղաքը. եթե գալիս եք Փարիզ Հյուսիսային կամ Արեւելյան կայարանով, ապա մի ակնկալեք, որ հիացած եք մնալու: Դուրս կգաք միանգամից Մերձավոր Արեւելք կամ էլ Հնդկաստան: Սա Փարիզի ամենավտանգավոր հատվածներից է, թեեւ գտնվում են կենտրոնական մասում:

Փարիզի մի քանի արվարձաններ համարվում են շատ վտանգավոր: Ամենից վատը Սեն Դենին է՝ ժամանակին ֆրանսիական թագավորների թաղման վայրը: Այսօր դա Աֆրիկա է ու հենց այդտեղ են տեղի ունենում ֆուտբոլի խաղերը: Այստեղ խանութներում վաճառում են հիջաբներ, եթե դուք սպիտակամորթ եք, ձեզ գուցեեւ թարս նայեն ու եթե մութ ժամ է, հաստատ չարժե այնտեղ անգամ մտնել: Ես մեկ անգամ եղել եմ այնտեղ եւ այլեւս նման բան չեմ անի:

Բայց կա մեկ այլ Փարիզ, որը գրավում է տարեկան 70 մլն զբոսարջիկների: «Նոտրե դամ Դե Պարիի» մուտքի մոտ դեռեւս շարունակում են գոյանալ ահռելի հերթեր, չնայած Կվազիմոդոն արդեն այստեղ չէ: Լուվր այցելողների մասին, երեւի թե չարժե հիշատակել: Դա Վինչիի Մոնա Լիզան այս պահին միլիարդ դոլարից ավելի է գնահատվում, բայց Ֆրանսիան երբեք այն ոչ ոքի չի տա: Այդ կտավը հսկայական գումար է բերում երկրին:

Փարիզի այգիներն ու անտառները լրիվ այլ պատմություն են: Իսկապես, սա սիրահարների քաղաքն է, միաժամանակ նաեւ շոփինգի մայրաքաղաքն է: Երբեւէ որեւէ տեղ  չեմ հանդիպել որպեսզի Louis Vuitton խանութի մոտ այսպիսի հերթեր գոյանան: Իսկ այս խանութը դուր կգա մեզ՝ հայերիս: Փարիզում այսպիսիք շատ են:

Փարիզը բավական թանկ քաղաք է, բայց այստեղ դուք երբեք սոված չեք մնա: Կարող եք սնվել թե ֆրանսիական թանկ ռեստորաններում, ուտելով լավագույն  ծովամթերքներն ու հայտնի ֆուա գրան, այս ամենի համար վճարելով 100 եվրոյից ավելի, կամ ավելի թեթեւը՝ աղցաններ ու իտալական խոհանոց: Այս պարագայում կարող եք վճարել մոտ 20 եվրո: Բայց կա ավելի եժան տարբերակ՝ խանութից գնել պատրաստի ուտելիք կամ էլ ֆրանսիական բագետները՝ ամենահամեղն ու ախորժելին: Չնայած այս դեպքում կծախսեք միայն 3 եվրո, բայց կավելացնեք բազմաթիվ կալորիաներ:

Փարիզում շատ լավ է գործում քաղաքային տրանսպորտը: Մետրոն աշխատում է մինչ գիշերը ժամը 00.30-ը եւ արժե 1,8 եվրո: Տաքսիները նույնպես շատ արագ են աշխատում:

Այս օրերին քաղաքում շատ են ոստիկանները, որոնք քայլում են ավտոմատներով: Մինչ ֆուտբոլի մրցաշարի ավարտը Փարիզը լինելու է ֆուտբոլային, իսկ Էյֆելյան աշտարակը ամեն օր զարդարվելու է որեւէ երկրի դրոշի գույներով:

Բայց Փարիզ գալուց, առաջին ցանկությունը, որ առաջանում է անգամ շոփինգից շատ, դա իհարկե սիրահարվելն է:

Նշենք, որ Եվրո-2016-ի  լուսաբանման գլխավոր հովանավորը  UCOM  ընկերությունն  է:

Վերա ՄարտիրոսյանՓարիզ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ