News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առանցքային դրույքաչափի մասին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հերթական որոշման նախաշեմին նավթի համաշխարհային գները սկսել են նվազել: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նավթի Brent տեսակի գինը հասել էր 52.86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց (159 լիտրից քիչ պակաս):

Այս ռեկորդից հետո նավթի գները կրկին սկսեցին նվազել, եւ հունիսի 16-ին Brent-ի միջին գինը կազմեց 47 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Նույն օրը ԴՊՀ-ն հայտարարեց բազային դրույքաչափն անփոփոխ թողնելու որոշման մասին (0.25-0.5%): Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին, նավթի Brent տեսակի ֆյուչերսները կրկին սկսեցին աճել՝ գերազանցելով 48 դոլարի շեմը:

Նկատենք, որ Brent տեսակի գնից ելնելով են որոշվում արտահանվող նավթի մյուս տեսակների մեծ մասի գները, այդ թվում՝ ռուսական Urals-ի, Siberian Light-ի եւ REBCO-ի: Ավելի մեծ քանակությամբ ծծմբի պարունակության պատճառով Urals-ը որակով զիջում է Brent-ին, ինչը երկու տեսակների գների միջեւ 2 եւ ավելի դոլարի չափով տարբերություն է ենթադրում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի բյուջեում Urals-ի գինը հաշվարկված է մեկ բարելը 50 դոլարով:

Վերջին օրերի մեկ այլ իրադարձություն. Ռուսաստանի ԿԲ-ն, ելնելով գնաճում հուսադրող միտումներից, որոշեց առանցքային դրույքաչափը նվազեցնել՝ հասցնելով տարեկան 10.50%-ի: Իհարկե, այդ մակարդակը նկատելիորեն բարձր է: Բայց հաշվի առնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին այն հասել էր զարգացած տնտեսությունների համար աներեւակայելի շեմի՝ 17%-ի:

Ներկայում սպասելի հետեւանք կդառնա դեպոզիտների եւ վարկերի (այդ թվում՝ հիփոթեքային) մասով բանկային դրույքաչափերի նվազումը: Վերջնական արդյունքներից մեկը կլինի երկրում գնողունակության աճը: Եթե այս մտադրություններն իրականություն դառնան, ապա կարելի է դրական տեղաշարժ ակնկալել նաեւ մեր երկրի տնտեսությունում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տիրող այժմյան իրադրությունը որոշակիորեն կապված է Ռուսաստան մեկնած մեր աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների անկման, ինչպես նաեւ այդ երկիր արտահանման կրճատման հետ

Ռուսաստանում առանցքային դրույքաչափի նվազումը որոշակի ռիսկեր է պարունակում, որոնցից կարելի է առանձնացնել դոլարի հանդեպ ռուբլու հնարավոր թուլացումը: Դոլարի բարձր փոխարժեքը, մասամբ փոխհատուցելով նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով եկամուտների նվազումը, նաեւ բացասական հետեւանքներ է ունենում ռուսական տնտեսության համար: Բայց, ինչպես կարելի է ենթադրել, Ռուսաստանի Կենտրոնական բանկը լավատեսական է տրամադրված, եթե գնացել է այդ քայլին:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ