News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը, ի թիվս այլոց, ավելացնելու է ԱԺ պատգամավորների եկամտային հարկի բեռը։ Ամսական 660 հազար դրամ ստացող պատգամավորները ՀՕ-ով կվճարեն ամսական 178.8 հազար եկամտային հարկ ներկայիս 169.7 հազար դրամի փոխարեն։ Իսկ 790 հագար ստացող հանձնաժողովի նախագահները կվճարեն 215.2 հազար դրամի հարկ ներկայիս 203,5 հազար դրամի փոխարեն։

Սա նշանակում է, որ ԱԺ պատգամավորների փաստացի ստացած աշխատավարձը կնվազի ամսական 9000 դրամով, իսկ հանձնաժողովների նախագահներինը մոտ 12 հազար դրամով։ Իհարկե, 9000-12000 դրամը նրանց համար մեծ փող չէ, սակայն, եթե հավատանք պաշտոնական հայտարարագրերին մի մասի համար դա լուրջ նշանակություն ունեցող գումար է։

ԱԺ 131 պատգամավորներից 68-ը որպես 2015թ. ստացած եկամտի միակ աղբյուր, նշել են աշխատավարձը։ Ընդ որում, այդ 68-ից 34-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։ Այդ 34 հոգուց 12-ն էլ դրամական միջոցներ էլ չեն հայտարարագրել։ Օրինակ Առաքել Մովսիսյանը կամ Նահապետ Գեւորգյանը 2015-ի վերջին հայտարարագրել են զրոյական դրամական միջոցներ։ Փող չունեցող, աշխատավարձով ապրող այս մարդիկ, բնականաբար, կողմ են քվեարկել ՀՕ-ի նախագծին, որը նվազեցնելու է նրանց եկամուտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ