News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միանգամայն հասկանալի է, թե ինչու է բնական ընտրությունն այն մարդկանց օգտին լինում, որոնք օգնում են մոտ ազգականներին՝ անգամ ի վնաս իրենց: Դա բարձրացնում է ընտանիքի գեները ապագա սերունդներին փոխանցելու հավանականությունը, փոխանցում է Planet- today-ը:

Յուտայի համալսարանի գիտնականներն առաջ են քաշել այն տեսությունը, որ դրան նպաստում է  հասարակությունը: Ընտանեկան ընտրության դասական տեսության համաձայն՝ կարիք չկա հեռավոր ազգականներին շատ մեծ ուշադրություն դարձնել, քանի որ ստացված արդյունքը գեների համար բավականին աննշան է: Սակայն գործնականում մարդիկ բավական այլասիրաբար են տրամադրված հեռու բնակվողների նկատմամբ:

Դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ նրանք բավականին ջերմ զգացմունքներ են տածում այդ ազգականների նկատմամբ: Մեծ նշանակություն ունի պարտավորության եւ պատասխանատվության զգացումը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հեռավոր ազգականներին անհատույց օգնող մարդիկ ավելի շատ երեխաներ են ծնում, քան նրանք, ովքեր դա անում են՝ դրա դիմաց որեւէ բան ակնկալելով: Ամեն բան ի վերջո հանգում է ազգակցական կապերին, բնազդներին եւ բնական ընտրությանը. որքան շատ են մարդիկ օգնում իրենց ազգականներին, այնքան լավ են իրենց զգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ