News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիս Զարգարյանը 2014թ. նոյեմբերին Հայաստան էր վերադարձել ծառայության մեկնելու համար: Բանակ պետք է զորակոչվեր 2015թ. հունվարի վերջին, սակայն 2 ամիս շուտ էր եկել, որ հանկարծ չուշանա:

«Ավետս շատ էր ուզում ծառայել: Շատերն ամեն ինչ անում են բանակից խուսափելու համար, իսկ մենք երկու ամիս շուտ եկել էինք, որ ժամանակին մեկներ ծառայության: Ավետս իր կամքով է Հայաստան վերադարձել»,- ասում է Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

Զարգարյաններն Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ընթացքում ստիպված են լինում հեռանալ Գետաշենից եւ բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այստեղից էլ է ընտանիքը պարտադրված հեռանում. ապրուստի միջոց վաստակելու համար մեկնում են Ռուսաստանի Դաշնություն:

«Երեք տարի առաջ էինք գնացել, էնտեղ էլ վարձով էինք ապրում: Ավետս որ վիրավորվեց, հետ եկանք: Արդեն 2 ամսից ավելի Երեւանում ենք»,- հավելում է տիկին Սոնյան:

Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը: Այսօր զինծառայողը դանդաղ ապաքինվում է: Ծնողներն անընդհատ բժիշկները հորդորում են սպասել:

«Ապրիլի 3-ին առաջնագծից զանգել էր ու ուրախ ձայնով հետս խոսում էր, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ ա: Հաջորդ օրն իմացանք, որ վիրավորվել է... 1 տարի 3 ամիս ծառայել է Արցախում, սակայն ոչ մի օր չի բողոքել ծառայությունից: Շատ գոհ էր, միշտ բարձր տրամադրությամբ էր մեզ հետ խոսում»,- նշում է տիկին Սոնյան:

Տիկին Սոնյան հպարտությամբ է ասում. ամուսինն Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից է, որդին՝ քառօրյա պատերազմի. «Միայն թե որդիս էլ առողջանա, ուրիշ բան չենք ուզում»:

Զարգարյանները կարդացել են, որ պետական կառույցները մտադրություն ունեն իրենց որդուն արտերկիր տեղափոխել՝ բուժման (NEWS.am-ին ավելի վաղ Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասել էր, որ այժմ քննարկվում է Ավետիս Զարգարյանի ու մյուս ծանր վիրավորին՝ Ռոլանդ Սահակյանին, արտասահման տեղափոխելու հարցը):

«Սակայն մեզ հետ այդ մասին ոչ ոք չի խոսել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել»,- ասում է տիկին Սոնյան:

Զարգարյանները որեւէ հնարավորություն չունեն Ավետիսին արտասահման տեղափոխելու: Ընտանիքը Երեւանում արդեն 2 ամսից ավելի է՝ բնակվում է ծանոթի տանը, որ վարձ չվճարեն: Պետությունն էլ կարծես թե չի շտապում աջակցություն ցուցաբերել վիրավորի ընտանիքին:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը ապրիլյան պատերազմից հետո որոշում է ընդունել, որ վիրավոր զինծառայողների բուժումն արտասահմանում կկազմակերպի, եթե անհնար լինի նրանց բուժումը կազմակերպել Հանրապետությունում: Սակայն այդ որոշումը մինչ օրս չի կիրառվել որեւէ զինվորականի նկատմամբ:

Այս ընթացքում երկու զինծառայող է արտասահման տեղափոխվել՝ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը, այն էլ՝ բարեգործությունների միջոցով:

Թե երբ Կառավարությունը կսկսի իրագործել ապրիլին կայացրած որոշումը, դեռեւս հայտնի չէ: Ի դեպ, Հայաստանում այս պահին կա ծանր վիճակում գտնվող երեք զինծառայող՝ Ավետիս Զարգարյանը, Ռոլանդ Սահակյանն ու Հովհաննես Պողոսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ