News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Առաջ երբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ութերորդ օրն էր լինում, դա նշանակում էր, որ մրցաշարի կեսը գրեթե անցել է: Այժմ, երբ այն տեւում է մեկ ամիս, կարելի է ասել՝ «Եվրոն» նոր է սկսվում:

Ութերոդ օրը նույնպես աչքի ընկավ սկանդալներով: Այս անգամ աչքի ընկան խորվաթները: Մինչ նրանց հասնելը փոքրիկ անդրադարձ կատարենք Նիս քաղաքում տեղի ունեցած Իսպանիա – Թուրքիա խաղին: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, այնպես է ստացվում, որ ես արդեն երկորրդ անգամ եմ ներկա գտնվում Թուրքիայի հավաքականի խաղերին եւ երկու դեպքում էլ նրանք պարտվում են: Երրորդին՝ չեխերի հետ խաղին չեմ գնալու: Տեսնենք, ինչպես կխաղան:

Նիսի «Ալյանց Ռիվիերա» մարզադաշտում եղել էի նախորդ աշնանը, երբ Հայաստանի ազգային հավաքականը խաղում էր Ֆրանսիայի հետ: Այդ ժամանակ ես գրեթե կաթված էի ստացել. խաղից առաջ քաղաքի ողջ երթեւեկությունը սարսափելի վիճակում էր, խցանված էին քաղաքի կենտրոնական փողոցները ու ես բավականին ուշացա: Իսկ ամենից վատն այն էր, որ խաղից հետո պետք էր դեռ հետ գալ հյուրանոց: Մարզադաշտը գտնվում է քաղաքի ծայրամասում, ոչ այդքան բարեկեցիկ ու ապահով հատվածում: Ես հոդվածներից մեկում պատմել էի, թե ինչպես խաղից առաջ չէի կարողանում վերադառնալ քաղաք եւ ինչպես ռիսկի գնացի եւ ավտոստոպով մեքենա կանգնեցրի:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Այս անգամ էլ խաղը ժամը 21.00-ին էր ու իմ առաջնային մտահոգությունն այն էր, թե ինչպես պետք է հասնեի մարզադաշտ ու վերադառնայի: Ի պատիվ Նիսի քաղաքապետարանի կամ այլ ղեկավարող մարմինների, այս անգամ ամեն բան շատ լավ էր կազմակերպված: Նիսի կենտրոնից՝ Անգլիական ծովափից, ամեն րոպե անվճար ավտոբուսներ էին գնում դեպի մարզադաշտ: Նիսում, ինչպես եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, կան հատուկ ավտոբուսների համար նախատեսված ճանապարհներ: Այդ պատճառով մենք շատ արագ՝ մոտ քսան րոպեում տեղ հասանք: Ճանապարհին ես ավտոբուսում լսում էի թուրք երկրպագուների երգերը, թե ինչպես են նրանց փոքր երեխաները վանկարկում երկրի անունը: Տեսանյութը դիտելիս ավելի լավ կպատկերացնեք:

Իսպանացիները ավելի հանգիստ էին: Նրանք միայն երգում էին Viva Espania: Հազիվ հասցրի ուրախանալ կազմակերպվածությամբ, երբ ավտոբուսը մեզ իջեցրեց մարզադաշտից մոտ մեկ կմ հեռավորության վրա ու մնացած մասը պետք էր քայլել ոտքով: Ինչեւէ, ես հասա մարզադաշտ, ուր ինձ տեղավորել էին թուրք լրագրողների միջեւ: «Եվրո-2016»-ում ես Հայաստանից միակ լրագրողն եմ: Երեւի կարծում են, որ հարեւաներին իրար կողք նստացնելը ավելի ճիշտ է: Խաղից առաջ ես հյուրանոցում ողջ օրը պատուհանիս տակ լսում էի թուրքերի երգերը՝ ֆուտբոլիստ Արդա Թուրանի մասին: Բայց խաղի ժամանակ նրան սուլում էին: Անկեղծ ասած ինձ թվաց, որ դա նրա խաղի արդյունքն է: Թուրք երկրպագուները անգամ 3-0 պարտվելուց հետո մոտ 20 րոպե չէին լքում մարզադաշտը ու բղավում էին՝ Թուրքիա:

Այս հաղթանակից հետո Իսպանիան արդեն խմբից դուրս եկավ, ամենայն հավանականությամբ դուրս եկավ նաեւ Խորվաթիան, իսկ ահա թուրքերի միակ հնարավորությունը վերջին խաղում չեխերին հաղթելն է: Խաղից հետո նույն ավտոբուսները եկան եւ մարզադաշտի բոլոր մարդկանց տարան քաղաք:

Մինչ այս խաղը Ֆրանսիայի մեկ այլ քաղաքում Սենտ Էտիենում խաղում էին Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Խորվաթները այս մրցաշարի ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմերից են: Նրանց երկրպագուների մասին ես արդեն գրել էի Թուրքիա – Խորվաթիա խաղի ժամանակ: Նրանք բավականին ագրեսիվ երկրպագուների համբավ ունեն, բայց առաջին խաղում շատ խաղաղ էին: Այս անգամ, երբ Խորվաթիան հաղթում էր 2-1 հաշվով, խորվաթ երկրպագուները սկսեցին ճայթռուկներ նետել խաղադաշտ, որոնցից մեկը քիչ էր մնում վնասեր նրանց ֆուտբոլիստներից մեկին: Արդյունքում ավելացրած րոպեներին չեխերը կարողացան 11 մետրանոց վաստակել ու հաջող իրացնել այն: Խորվաթ ֆուտբոլիստների ու երկրպագուների հիասթափությունը հասկանելի էր: Խաղից հետո նրանցից շատերն ասացին, որ գուցե ավելի լավ է հետ գնան Խորվաթիա: Իրականում, պարզվում է, որ խորվաթ երկրպագուների մի փոքր հատված արդեն երկար ժամանակ է պայքարում է Խորվաթիայի ֆուտբոլային միության դեմ, որը ղեկավարում է Դավոր Շուքերը՝ Խորվաթիայի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:

Այս խայտառակությունից հետո նա հայտնեց, որ խորվաթական ֆուտբոլն արդեն երկար ժամանակ է պայքարում է խուլիգանների դեմ: Նրանք երկրպագուների միայն մի փոքր մասն են կազմում, բայց նրանց հարցերը լուծելու համար պետք է երկրի ղեկավարության միջամտությունը:

Այստեղ բավական հարցեր են ծագում՝ կապված ֆրանսիական ոստիկանության աշխատանքի հետ: Ինտերնետում արդեն ամենուր ծաղրում են, թե անվտանգությունը կազմակերպել է հայտնի Կոմիսար Ժյուվը, ում մարմնավորում էր դերասան Լուի դե Ֆյունեսը: Սա պատմության մեջ միակ «Եվրոն» է, որտեղ արդեն գրանցվել են այսքան շատ խուլիգանություններ թե մարզադաշտում, թե դրանից դուրս: Ամեն բան սկսեցին անգլիացիները, հետո տարածվեց մյուս երկրպագուերի վրա: Ծեծկռտուքներ եղել են Մարսելում, Նիսում, Սենտ Էտիենում, Լիլում:

Ոստիկանները ձերբակալել են թութք երկրպագուի

Հետաքրքիրն այն է, որ Ֆրանսիան անվտանգության առումով իսկապես պատրաստված է: Ամեն քայլափոխի զինված ոստիկաններ են, օդում անընդհատ պտտվում են ուղղաթիռներ, բայց թե ինչպես են մարզադաշտ անցկացնում ճայթռուկները, կամ ինչպես են ուլտրասներին միայնակ թողնում մարզադաշտ, դեռ պարզ չէ: Շատերը նաեւ կատակում են, որ այս «Եվրոն» ցույց տվեց, թե ինչու են Ֆրանսիայում տեղի ունենում ահաբեկչություններ: Այս պահին Ֆրանսիան դեռ ահաբեկչությունների կարիք չունի, հազարավոր երկրպագուներն ավելի լավ են ահաբեկում երկիրը: Չնայած այս բոլոր անախորժություններին, այստեղ ֆուտբոլային մթնոլորտ է ու դժվար է պատկերացնել մի մրցաշար, որտեղ լինեն հարյուր հազարավոր երկրպագուներ տարբեր ազգերից ու չլինեն կրքեր ու պատահարներ:

Չմոռանանք ասել, որ օրվա մյուս խաղում Իտալիան հաղթեց Շվեդիային նվազագույն հաշվով: Սովորաբար երբ Իտալիան խմբային փուլում անշուք խաղ է ցուցադրում, դա խոսում է այն մասին, որ նրանք չեմպիոն են դառնալու: Կդառնան, թե ոչ, կիմանանք 23 օրից: Իսկ մինչ այդ շարունակենք հետեւել «Եվրո 2016»-ին, որն անցնում է նոր ձեւաչափով:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOMընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ