News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 18-ին, կայացել է «Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավի ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ շուրջ 60 մասնակիցներ ցատկեցին Սեւանա լիճը: Նախաձեռնության նպատակն էր ուշադրություն սեւեռել ջրային ավազանների խնդիրների նկատմամբ:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայից» հայտնում են, որ արշավի ընթացքում նաեւ կազմակերպվել էր «Սեւանա լճի ու Հայաստանի ջրային պաշարների սոցիալ-էկոլոգիական խնդիրները» խորագրով սեմինար-քննարկումը, որը վարեց «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդի անդամ Լեւոն Գալստյանը: 

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի լաբորատորիայում իրականցվեցին լաբորատոր փորձեր, որոնց ընթացքում արշավի մասնակիցները հնարավորություն ստացան որոշելու Սեւանա լճից, Հրազդան եւ Դեբեդ գետերից վերցված ջրի նմուշների աղտոտվածության աստիճանը, ինչպես նաեւ տեղի ունեցան քնարկումներ ջրային ռեսուրսների աղտոտվածության թեմայով:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Մեծ Ցատկ» համաշխարհային ծրագրին միացել է 2015 թվականին: Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Արշավը Հայաստանում իրականացվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ