News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մի քանի գործոններով է պայմանավորում Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի՝ կոնսենսուսի գալու հանգամանքը:

«Վերջին ամիսների զարգացումներից երեւում է, որ կոնսենսուսը հիմնված է շատ բաղադրիչների վրա: Սկսած այն պահից, երբ քառօրյա պատերազմից հետո հանդիպումներ սկսվեցին եւ փորձեր՝ հասկանալու, եւ վերջացրած ինչ-որ միջազգային կառույցներից ֆինանսավորում ստանալու, ապագա պառլամենտում տեղերի բաշխման գործոններով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հայտարարությանը, որ կոնսենսուս ձեռք բերված չէ, ներկայացված Ընտրական օրենսգիրքն ակնհայտ մեծամասնական բաղադրիչ ունի եւ ծառայելու է ընտրակաշառքի, իշխանությունների վերարտադրմանը, քաղտեխնոլոգը նշեց, որ  «Ժառանգությունը» կոնսենսունսի գալու հարցում դեռ խնդիրներ ունի իր ներսում:

Կարեն Քոչարյանը նշեց, որ սա կարող է քայլ լինել ընտրությունների որակը փոխելու համար:

Նշենք, որ հունիսի 16-ի երեկոյան ընդդիմադիր եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները, որոնք Ազգային ժողովում երկու օր մասնակցում էին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ 4+4+4 ձեւաչափով բանակցություններին, ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն։

Նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է մայիսի 25-ին: Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի սկզբին:

Տպել
Ամենաշատ