News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, BMW 300 մակնիշի 51 TU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականները:

Տպել
Ամենաշատ