Նոր iPhone 7–ը կարող է SIM քարտի համար երկրորդ սլոտը ստանալ։ Այս մասին հայտնում է Engadget–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրը հրապարակել է նոր մոդելի ենթադրյալ բաղադրիչների լուսանկարները, որոնք, ըստ հավաստիացման, ստացվել են չինական Rock Fix արհեստանոցից։
Բացի այդ, ի հեճուկս շշուկների, iPhone 7–ն, ամեն դեպքում, կունենա ականջակալերի 3.5–միլիմետրանոց անցք։