News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի ԱԻՆ նախարար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ Կարելիայում «Սյամօզերո պարկ -հյուրանոց» ճամբարը փակվում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ճամբարը փակվում է : Մենք երեխաներին կփոխանցեք նրանց ծնողներին»,- ասել է նախարարը:

ՌԴ ԱԻՆ հյուսիսարեւմտյան տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Իգոր Պանինը ճշգրտել է, որ փրկարարների օդանավը ճամբարում հանգստացող 34 երեխաների Մոսկվա կհասցնի: Նրանցից են նաեւ փոթորկի ժամանակ տուժած դպրոցականները::

Հունիսի 18-ին «Սյամօզերո պարկ- հյուրանոց» առողջարանային ճամբարի 47 երեխաներ չորս մանկավարժների ուղեկցությամբ երկու նավակներով ուղեւորվել էն նավարկության Սյամօզերո լճում, երբ փոթորիկ է սկսվել: Վերջին տվյալներով հայտնաբերվել են 13 դպրոցականների մարմիններ, եւս մեկ երեխայի դեռ չեն գտել: Երեխաները հանգստանալու էին եկել Մոսկվայից, նրանց շարքերոմ նաեւ ծնողազուրկ երեխաներ կային:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 238 հոդվածով՝ «Ապրանքների տեղափոխություն կամ իրացում, աշխատանքի կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին»: Հետաքննության շրջանակում հինգ մարդ է ձերբակալվել՝ ինստրուկտորներ Ռեգինա Իվանովան, Լյուդմիլա Վասիլեւան ու Վալերի Կրուպոդերշչիկովը, «Սյամօզերո պարկ հյուրանոց» ընկերության տնօրեն Ելենա Ռեշետովան ու նրա տեղակալ Վադիմ Վինոգրադովը:

Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը հայտնել է, որ զոհվածների ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարվի: Հունիսի 20-ը Մոսկվայում ու Կարելիայում սգո օր է հայտարարված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ