Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գործարան է հրդեհվել:
AzVision.az-ի հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է գործարանի բակում: Դեպքի վայր 6 հրշեջ մեքենա է մեկնել:
Կրակը վնասել է նաեւ գործարանի բակում կայանված բեռնատարները: Հրդեհի պատճառները հայտնի չեն: