News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը քննադատել է Ադրբեջանին: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ նա հայտարարել է. «Ես օգտվեցի Ադրբեջանի հետ կապված կազմակերպության գլխավոր քարտուղարի իրավունքից: Ես որոշեցի այդ երկրի նկատմամբ կիրառել Կոնվենցիայի 52-րդ հոդվածը: Բազմաթիվ բանտարկյալներ արդեն ազատ են արձակվել: Սակայն հարկավոր է հավելել, որ մենք պետք է այստեղ փոքր-ինչ զգուշավոր լինենք այդ հարցի շուրջ մեկնաբանություններում»:

Յագլանդը հայտարարել է, որ որոշ բանտարկյալներ ազատ են արձակվել առողջական խնդիրների պատճառով, իսկ որոշների պատիժը փոխարինվել է պայմանականով. «Այն պատճառով, որ նրանց չեն արդարացրել, հայտնի չէ, կկարողանա՞ն նրանք նորմալ աշխատել նախկին աշխատավայրերում: Օրինակ, ինչպես ինձ հայտնի է, իրավապաշտպան Ինթիհամ Ալիեւի գրասենյակը փակվել է: Սակայն մեր հիմնական խնդիրը Իլգար Մամեդովի ազատ արձակումն է: Հենց նրա հարցով է ՄԻԵԴ-ը 18-րդ հոդվածով որոշում կայացրել: Որոշումն ընդունվել է 2 տարի առաջ, սակայն նա շարունակում է բանտում գտնվել»:

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է վերջին շրջանում բազմաթիվ բանտարկյալների ազատ արձակումը. «Հիմա մենք անմիջականորեն հետեւում ենք Ադրբեջանի իրադրությանը: Մենք կշարունակենք համագործակցել նաեւ Իլգար Մամեդովի ազատ արձակման, ինչպես նաեւ արդեն ազատ արձակվածների՝ նորմալ կյանքի վերադառնալու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ