News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի կոտորածի ուսումնասիրության հարցն ավելի լավ է թողնել պատմաբաններին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Իմ մոտեցումը համապատասխանում է այն ամենին, որն ասվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հայտնի արձանագրություններում: Այնտեղ նշված է, որ ավելի լավ է պատմաբաններին թողնել կատարվածի ուսումնասիրության հարցը: Ահա իմ կարծիքը, չնայած ես հասկանում եմ, որ ուրիշներն այլ կարծիք կարող են ունենալ, իսկ ազգային խորհրդարաններն այդ հարցով մի շարք բանաձեւեր են ընդունել: Եվրախորհրդում որեւէ կարծիք չունենք, համենայն դեպս՝ միջկառավարական մակարդակով:

Ես կարծիք չունեմ այն մասին, թե ինչ պետք է անի Խորհրդարանական վեհաժողովը, բայց կարծում եմ, որ պատմական հարցերի շուրջ լավագույն մոտեցումը հետեւյալն է. փորձագետներին թույլ տալ մեզ խորհրդատվություն տրամադրել փաստերի մասին: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին, նրանց կոչ եմ անում վերադառնալ այն ամենին, ինչն արձանագրվել է հայտնի արձանագրություններում: Հիմա դա ոչ իրատեսական է թվում, բայց ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ նրանք կանեն դա»,- հայտարարել է Յագլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ