Nissan ավտոկոնցեռնը կարող է Juke եւ Qashqai մեքենաների էլեկտրական տարբերակները թողարկել: Այս մասին հաղորդում է Autocar-ը՝ վկայակոչելով Nissan-ի էլեկտրական մեքենաների բաժնի ղեկավար Գարեթ Դանսմորին:
«Մենք առաջատար ենք քրոսովերների հատվածում եւ էլեկտրական մեքենաների դասում (Leaf մոդելի շնորհիվ): Ապագայում պատրաստվում ենք միավորել այդ տեխնոլոգիաները»,- հայտարարել է Դանսմորը՝ հավելելով, որ ընկերության նպատակն է՝ այդպիսի մեքենաների համար նոր հարթակ ստեղծել:
Ըստ Gazeta-ի, Դանսմորը նաեւ նշել է, որ Nissan-ը կարող է կոմպակտ էլեկտրական մեքենաների շարք մշակել, քանի որ դրանք նույնպես պահանջարկ ունեն: