News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Նորք-Մարաշում 2015 թվականին վնասազերծված հանցավոր խմբի գործով սենսացիոն նորություններ կան։ Օրերս Եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, որը ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին։ Հայտնի է, որ նա եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, իսկ թե ինչ շահագրգռվածություն ուներ նա՝ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար, հավանաբար պարզ կդառնա նրա հարցաքննությունից։

Սակայն ավելի ու ավելի է հաստատվում այն վարկածը, որ Եվրոպայից ու Ավստրալիայից Հայաստան եկած մի քանի սփյուռքահայեր նպատակադրվել էին Հայաստանում նարնջագույն հեղաշրջում իրականացնել։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկված օտարերկրացին վատ է խոսում հայերեն եւ հարցաքննությանը մասնակցելու է թարգմանչի միջոցով։

Ըստ մեզ հասած լուրերի՝ այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկել, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու, եւ նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ