News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Ալթայի երկրամասում հայտնաբերել են հունիսի 18-ին Անույ գետում խեղդված երեք երեխաներից 2-ի մարմինները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությանը։

«Որոնողական միջոցառումների ժամանակ Սմոլենսկի շրջանի Անույ գետում՝ դեպքի վայրից հոսանքով մոտավորապես 10 կմ ներքեւ, հայտնաբերվել է հունիսի 18-ին խեղդված 13-ամյա տղայի մարմինը։ Այսօր առավոտյան մոտավորապես նույն տեղում հայտնաբերվել է խեղդված աղջիկներից մեկի մարմինը»,– ասել են գերատեսչությունից։

Ավելի վաղ ՌԴ ՔԿ–ից հաղորդել էր, որ հունիսի 18-ին 7 երեխա, առանց մեծահասակների ուղեկցության, գնացել են լողալու համար չնախատեսված ափ։ Հանգստավայր հասնելու համար երեխաները որոշել են ձեռք ձեռքի բռնած անցնել ծանծաղուտով։ Ինչ–որ պահի առջեւից գնացող երեխան ոտքը ծանծաղուտից դուրս է դրել եւ ընկել ջուրը, մյուս երեխաները նույնպես ընկել են գետը եւ խեղդվել։

Հանգստացող քաղաքացիները նետվել են օգնության, սակայն 3 երեխայի փրկել չի հաջողվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ