News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դրամական միջոցների լուրջ պակաս ունի իր ընտրարշավի ֆինանսավորման  համար։ Նա տասնյակ անգամ ավելի քիչ փող ունի դրա համար, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է CNN–ը։

Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Քլինթոնը մայիսի 31-ի դրությամբ  իր հաշվին ուներ 42 մլն դոլար, իսկ Թրամփը՝ 1.3 մլն։

Հաղորդվում է, որ այդ գումարի մեծ մասը Քլինթոնը կծախսի հեռուստատեսային գովազդի համար, իսկ Թրամփը չի շտապում հեռուստախցիկների համար գումար վճարել։

Ավելի վաղ The Wall Street Journal–ն արդեն  գրել էր, որ Թրամփի միջոցները կարող են չբավականացնել սեփական ընտրարշավի ֆինանսավորման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ