News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բալթյան պետությունները մտավախություն ունեն, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կուժեղացնի ռուսական սպառնալիքը, գրում է The Washington Post–ը։

Թերթում նշվում է, որ այդ փոքր պետությունները Ռուսաստանից վտանգավոր հեռավորության վրա են, եւ նրանց բարեկեցությունը շատ բանով կախված է ԵՄ–ում տիրող իրավիճակից։ Բալթիկայում կարծում են, որ բլոկից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհանգեցնի նաեւ անկախության հանրաքվեի Շոտլանդիայում։ Իսկ հենց այդ երկրում է գտնվում բրիտանական միջուկային վահանը՝ «Վանդարգ» դասի սուզանավերը։

Նրանք նաեւ մտահոգված են ամբողջ Եվրոպայում հնարավոր շղթայական ռեակցիայից, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից։ Շատ երկրներ դժգոհ են ԵՄ քաղաքականությունից։ Նրանք վստահ են, որ Brexit–ը ձեռնտու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որին Եվրոպայի բաժանումը թույլ կտա օգտագործել «բաժանի՛ր, որ տիրես» ռազմավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ