News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ կասկածվող ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման եւ քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն օրը՝ հունիսի 20-ին,  որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին:

Արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ Ժիրայր Սեֆիլյանին տեսակցության:

Բացի այդ, արդեն այսօր՝ հունիսի 21-ին առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ-ում հանդիպել եւ զրուցել է  Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնել է, որ իր  մոտ ամեն ինչ նորմալ է:

Ըստ Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:

Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի եւ կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ