News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եվրո–2016–ում Ռուսաստանի հավաքականի խաղը ցույց տվեց ֆուտբոլի այն մակարդակը, որը կա երկրում։ Թուլուզում Ուելսի հավաքականից Ռուսաստանի կրած խոշոր պարտությունն (0։3) այսպես է մեկնաբանել ՌԴ սպորտի նախարար եւ ՌԴ ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը Թուլուզից։

«Այդպիսի մակարդակ է հիմա մեզ մոտ, պետք է ընդունենք դա եւ հանգիստ մոտենանք դրան»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նա շատ է տխրել, քանի որ բոլորի նման հաղթանակի հույս ուներ։

«Սակայն խաղի մեկնարկից 20-30 րոպե անց արդեն հասկանալի էր, որ ոչինչ չի ստացվում»,– նշել է Մուտկոն՝ խոստովանելով, որ ռուս ֆուտբոլիստներն իրենց մակարդակով զիջում են իրենց մրցակիցներին։

«Բայց ուրիշ թիմ մենք դեռ չունենք։ Կզբաղվենք դրանով»,– հավելել է նախարարը։

Մեկնաբանելով հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է իր վրա վերցնել ֆուտբոլիստների պարտության մեղքը եւ հրաժարական տալ, նախարարն ասաց. «Սլուցկին էմոցիոնալ հայտարարություն էր արել։ Թող եւս մեկ անգամ էլ մտածի։ Ես դեմ չեմ, որ նա շարունակի աշխատանքը։ Կվերադառնանք, կպարզենք»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբում Ուելսը Թուլուզում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ռուսաստանի հավաքականիի դարպասը եւ խմբում գրավեց առաջին տեղը՝ դուրս գալով փլեյ–օֆֆ։ Ուելսը խմբային փուլն ավարտեց 6 միավորով, Անգլիան՝ 5, Սլովակիան՝ 4, իսկ մեկ միավոր հավաքած ռուսները լքեցին պայքարը: Սլովակիան հավակնում է փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տեղով:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOMընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ