Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հունիսի 20-ին կայծակնահարությունից քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ստեփանավանի համայնքապետարանից:
Կայծակնահարված 79-ամյա տղամարդուն դաշտավայրում մահացած հայտնաբերել է նրա թոռը:
79-ամյա Ալբերտ Ա.-ն դաշտավայր էր գնացել կովերին արածացնելու, հենց այդ ժամանակ էլ պատահել է դժբախտ դեպքը: