News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պեկինում յոգայի մոտ 150 երկրպագու 396 մ խորությամբ քարե անդունդի վրա կառուցված ապակե հարթակի վրա յոգայի զանգվածային պարապմունք է իրականացրել: Ասանաներ կատարելով` նրանք նշել են Յոգայի միջազգային օրը, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:

Չինացի էնտուզիաստները միասին հավաքվել են Jingdong Stone Forest Gorge հարթակի վրա տարբեր համաժամանակյա ասանաներ կատարելու: Թե որքան է տեւել պարապմունքը, հայտնի չէ: 

2015-ին տոնը զանգվածային վարպետաց դասերով նշել էին Մալայզիայում, Ավստրալիայում, Թայլանդում եւ աշխարհի այլ երկրներում:   

Jingdong Stone Forest Gorge հարթակը բացվել է 2016-ի մայիսին: Նշվում է, որ դա աշխարհի ամենամեծ թափանցիկ դիտահարթակն է, նրա մակերեսը մոտ 32 քմ է:

2014-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը հունիսի 21-ը Յոգայի միջազգային օր է հռչակել: Համապատասխան որոշումը մտցվել է Հնդկաստանի կողմից եւ միանձնյա աջակցության է արժանացել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ