News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թալիշցի Արամ Ղավալյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների ժամանակ` ապրիլի 2-ի գիշերը, իր 8 հոգանոց ընտանիքին գյուղից հրաշքով  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք հասցնելուց հետո, անմիջապես վերադարձել է Արցախ: Արամն ասում է` չի կարող գյուղից հեռու լինել, թեպետ գյուղում տիրող իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ մնալու, սակայն, արդեն երկու ամսից ավելի է ապրում է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում. այդպես գոնե կարողանում է պարբերաբար գնալ Թալիշ,  մտնել իրենց տուն, քայլել ավերված, բայց հարազատ գյուղի փողոցներում:

«Մենք հավաքվել էինք, ուզում էինք որպես կամավորական գնալ կռվելու, բայց չտարան: Մաղավուզում գոնե մոտ ենք մեր գյուղին, պետք եղած ժամանակ կկարողանանք հասնել օգնության: Այս պահին գյուղի 30-40 տոկոսն ավերված է, բայց ուզում ենք ամեն ինչ անել, որ նորից վերադառնանք գյուղ, ապրենք Թալիշում»,-ասում է նա:

Արամը վստահ է, որ մի օր Թալիշը նորից կվերաբնակեցվի եւ ինքն առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանիքը կտեղափոխի Թալիշ, նրա խոսքով` « Թազա Թալիշ ստեղծելը ստից բան կլինի»:

«Պետք է թալիշցիներին ժամանակավորապես տեղափոխեն Ալաշան, այնուհետեւ Կիլիկիա, ես կտեղափոխեմ իմ ընտանիքը, բայց կարծում եմ, որ թազա Թալիշ ստեղծելը ստից բան կլինի, պետք է Թալիշը վերաբնակեցնենք: Մեր սրբություններն այնտեղ են` տուն, դպրոց, գերեզմանոց: ԱԲայց աս պահին վտանգավոր է կանանց, երեխաներին Թալիշ տեղափոխելը...»

Արամ Ղավալյանի ընտանիքը ապրիլի 2-ի գիշերը քնած են եղել, երբ արկակոծել են գյուղը` հասցրել են պատսպարվել լոգարանում եւ մնալ այնտեղ մինչեւ լուսաբաց: Լույսը բացվելուն պես Արամը մեծ դժվարությամբ է կարողացել Թալիշից դուրս գալ, սակայն, հասնելով Մատաղիս` 5 երեխաները, երկու կանայք եւ ընտանիքի հայրը ստիպված են եղել դուրս գալ մեքենայից եւ կանգնել մոտակա պատի տակ` արկակոծման տակ չհայտնվելու համար: Ընտանիքին մի կերպ Չարենցավան հասցնելուց հետո, Արամն անմիջապես վերադարձել է Արցախ` առանց սպասելու, որ ընտանիքը տեղավորվի:

Ղավալյանների ընտանիքին առաջին օրերին օգնել են հարեւանները, Չարենցավանի բարեկամները` մթերքով, հագուստով, կենցաղային իրերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ