News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված եւ գնահատված է նաեւ արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսեւորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

Տպել
Ամենաշատ