News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը վճռել է միչեւ օգոստոսի 19-ը կալանքի տակ պահել Կարելիայի ճամբարի տնօրեն Ելենա Ռեշոտովային՝ Սյամոզերո լճում երեխաների զոհվելու գործով: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ դատարանը մերժել էր նույն գործով անցնող ճամբարի հրահանգիչ Վալերի Կրուպոդերշչիկովի ձերբակալության միջնորդությունը:

Զոհված երեխաները Կարելիա էին ժամանել Մոսկվային եւ հունիսի 18-ին մասնակցել Սյամոզերո լճով նավարկությանը: Լճում փոթորիկ է բարձրացել, ինչի հետեւանքով 14 երեխա է զոհվել: 13 դպրոցականի մարմինները հայտնաբերվել են, 14-ի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ռեշոտովայի հետ միասին եւս 4 անձ էր ձերբակալվել, այդ թվում՝ նրա տեղակալն ու ճամբարի հրահանգիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային վարչության ղեկավար Անատոլի Կովալենկոյի ձերբակալության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ