Լեհաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Սմոլենսկի ավիաաղետի զոհերի մարմինների կրկնակի հետազոտության անհրաժեշտության մասին: 2010 թվականին տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվել է նաեւ երկրի նախագահ Լեխ Կաչինսկին:
Դատախազության հաղորդագրության համաձայն, «աղետից անմիջապես հետո ռուսաստանցի բժիշկների ներկայացրած մասնագիտական հաշվետվությունների գերակշռող մասը զգալի սխալներ է պարունակել»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ, Լեխ Կաչինսկիի երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին դեմ չէ եղբոր արտաշիրմմանը: Ըստ Gazeta Wyborcza-ի, դատախազությունը ցանկանում է զոհերի մարմինների արտաշիրմում կատարել նույնիսկ այն դեպքում, եթե չստանա զոհերի համաձայնությունը:
2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում վթարի էր ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի Տու-154 օդանավը: Ինքնաթիռում 96 մարդ կար՝ 88 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Բոլորն էլ զոհվել են: