Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում դանակ նետելու ընտանեկան մրցույթի ժամանակ կինը սպանել է ամուսնուն: Այս մասին հաղորդում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ամուսինները մրցել են, թե ով ավելի լավ կնետի դանակը: Արդյունքում կինը խոհանոցային դանակով դիպել է ամուսնու ձախ ոտքին՝ վնասելով զարկերակը: Մինչ շտապօգնության ժամանումը տղամարդը մահացել է:
Դանակն առգրավվել է՝ որպես իրեղեն ապացույց, եւ ուղարկվել փորձաքննության: Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ սպանություն» հոդվածով: