News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Կիեւ կայցելի, այնուհետեւ կմեկնի Մոսկվա, որտեղ կքննարկի Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը: Այս մասին հաղորդել է պետքարտուղարությունը:

Գերատեսչության տվյալներով, Կիեւում Նուլանդը կհանդիպի Ուկրաինայի կառավարության պաշտոնատար անձանց հետ, կքննարկի «երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Ուկրաինայում բարեփոխումների առաջնահերթություններն ու Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը»:

«Այնուհետեւ նա կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Ռուսաստանի կառավարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու Ուկրաինայի արեւելքում տիրող իրադրությունն ու Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպում նախանշված չէ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ