News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում,  հունիսի 17-ին մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը ապրիլին թոքաբորբով է հիվանդացած եղել եւ հոսպիտալացվել:

NEWS.am-ի հետ զրույցում նրա հարազատները պատմեցին, որ ապրիլին հոսպիտալում Հրանտը 20 օր մնալուց հետո իր ցանկությամբ դուրս է գրվել, իրենց էլ ասել է` «Լրիվ լավացել եմ, էլ չեմ ուզում մնալ հոսպիտալում,  գնում եմ կռվելու»: Հրանտի ծառայակից ընկերները հարազատներին պատմել են, որ նա հունիսի 16-ին, զորավարժությունների մեկնելուց առաջ վատ է զգացել իրեն` ջերմություն է ունեցել, թուլություն, հազացել է եւ հրամանատարին ասել` իրեն լավ չի զգում եւ չի կարող գնալ զորավարժությունների: Սակայն, հրամանատարը որոշում է կայացրել նրան զորավարժությունների տանել, ճանապարհին էլ զինծառայողը վատացել է:

Հարազատներն ասում են` թոքաբորբից հետո, 6 ամիս չէր կարելի նրան ծանրաբեռնել, սակայն, հագցրել են զրահաբաճկոն եւ ասել` գնա զորավարժությունների. «Ճանապարհին զրահաբաճկոն է եղել հագին, վատացել է, ասել է` որ ի վիճակի չէ քայլել, ծառայակից ընկերները օգնության են հասել, հանել են զրահաբաճկոնը: Ասում են՝ ջերմություն է ունեցել, հրամանատարն էլ ասել է` վատ ա զգում, թող մնա ստեղ ու թողել գնացել են: Ասում են, որ մենակ է մնացել, ինքն իրեն է կրակել, ինքը իրեն չէր կարող կրակել, մարտական գնդակներ էլ չի  ունեցել, պարզ է, որ իր թեւերից բռնել են ու կրակել են»:

Հարազատները նշեցին, որ իրենց տեղեկություններով Հրանտի մահվան դեպքով արդեն կան ձերբակալվածներ, նրա ծառայակից ընկերներն էլ արդեն հարցաքննվել են: Սակայն, նախաքննական մարմինը հարազատներին դեռ մանրամասներ չի հաղորդում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանի մարմնի վրա կապտուկներ են հայտնաբերվել:

Հրանտ Գրիգորյանը 11 ամսվա զինծառայող էր: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, մի քանի օրից պետք է տանեին զորամաս` ֆելդշեր աշխատելու:

Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից է, սակայն, ընտանիքով բնակվում է Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի է, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ