News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բացահայտվել է Գյումրիում օրերս կատարված մոր եւ որդու սպանության դեպքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրիի բնակչուհի Ռիտա Հ.-ն եւ հայտնել, որ Գյումրիի Ֆանտաններ թաղամասում բնակվող իր ամուսնու հարեւաններն իրեն հայտնել են, որ մի քանի օր է մայրը եւ որդին չեն արձագանքում եւ նրանց տնից տհաճ հոտ է գալիս:

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մանուշյան փողոցի թիվ 228/268 տնակում հայտնաբերել է 80-ամյա Սիրիկ Հակոբյանի եւ 56-ամյա Սարգիս Հակոբյանի դիակները:

Հունիսի 21-ին ստացված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրանց մահը վրա էր հասել «փակ գանգուղեղային վնասվածքի» հետեւանքով:

Փաստի առթիվ հունիսի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական եւ քննչական անհետաձգելի միջոցառումների եւ որոնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Սիրիկ եւ Սարգիս Հակոբյաններին մուրճով եւ ապակե տարաներով հարվածել եւ սպանել է Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 41-ամյա Գոռ խաչատրյանը:

Գոռ Խաչատրյանը ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ