News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, «ՏՏ արտապատվիրում եւ ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ եւ հետաքրքիր են դարձնում ներդրողների համար:

«Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա եւ նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում ներկայում գործում են մի շարք առեւտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավական կրթված եւ որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկա արտահանման քանակական սահմանափակում: Բացի այդ, Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության եւ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները», - ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց:

«Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով եւ գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ: Մեր հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը։ Մասնավորապես`

Ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի եւ տեղեկատվական հասարակության զարգացումը.

Ամրապնդել Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաեւ ապահովել հայաստանյան ՏՏ ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում եւ հատկապես աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների եւ տեղեկատվական հասարակության զարգացմամբ խթանել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների բարձրացումը եւ գիտելիքահեն տնտեսության կայացումը։

Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտը ետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից: Իրենց սեփական արտադրանքը մշակող եւ գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է եւ վկայում է այն մասին, որ Հայաստանում այս ոլորտը, օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է նաեւ տեխնոլոգիական զարգացման կենտրոն: Ընդհանուր առմամբ, հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է: Արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5 տոկոսը, ուղղվում է ԱՄՆ եւ Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.4 տոկոսը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված հաջողությունները՝ ՀՀ կառավարությունն այսուհետ եւս հետեւողական է լինելու ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության շարունակականության ապահովմանը», - եզրափակել է կառավարության ղեկավարը եւ արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ